«Եթե հնարավորություն ունես ձայնդ օգտագործելու, արա դա». Սեմուել Լ. Ջեքսոնը նշում է ծննդյան 69-ամյակը

16:04   21 դեկտեմբերի, 2017

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, իր ծննդյան 69-ամյակն է նշում Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Սեմուել Լ. Ջեքսոնը: Դերասանը ճանաչման է հասել 90-ականների սկզբին՝ մինչ օրս նկարահանվելով մեզ ծանոթ շատ ֆիլմերում, որոնցից են՝ «Քրեական ընթերցում», «Ջունգլիների տենդը», «Յուրայի ժամանակաշրջանի այգին», «Խորը կապույտ ծովը», «Օտար շարքում», «Հայրենասերների խաղը» եւ այլն:
NEWS.am STYLE-ն այսօր ներկայացնում է հոլիվուդյան աստղի մեջբերումներից մի քանիսը.

«Եթե հնարավորություն ունես ձայնդ օգտագործելու, արա դա»:

«Ես բախտավոր եմ, քանի որ նկարահանվել եմ այնպիսի ֆիլմերում, որոնք դասական են համարվում. այսինքն՝ միշտ ակտուալ կլինեն»:

«Ես հիմա այնքան ջղային չեմ, որքան նախկինում էի, բայց այդ բարկությունը կարող է վերադառնալ, երբ զգամ, որ ինչ-որ մեկը փորձում է գրավել իմ տեղը, կամ էլ, եթե զգամ, որ ինձ այնքան չեն հարգում, որքան ես եմ ցանկանում»:

«Ինձ ամեն օր վճարում են, ինչը կարծում եմ՝ շատ-շատ է զգացմունքային արտիստի համար»:

«Ես հասկացել եմ, որ մարդկանց մարմնավորել՝ նշանակում է սովորել նրանց ծագումը, հասկանալ, թե ինչպես ենք մենք սխալներ գործում եւ հաղթահարում ամեն ինչ՝ մեզ ուժեղ զգալու համար»:

«Երբ ես չեմ աշխատում, սիրում եմ գոլֆ խաղալ»:

«Մարդիկ շաբաթ օրերին նախընտրում են գնալ կինո, որպեսզի մի քանի ժամով մոռանան աշխարհում տիրող պատերազմների, իրենց վարկերի մասին եւ փախչեն համացանցում տարածված անբարո նորություններից: Այդ պատճառով էլ սիրում եմ աշխատել այնպիսի ֆիլմերում, որոնք բարձրացնում են տրամադրությունը»:

«Ոչ բոլոր ֆիլմերն են ենթադրում զվարճանք: Երբեմն ստիպված ես լինում աշխատել մի այնպիսի ֆիլմում, որտեղ պետք է խաղաս իրական զգացմունքներ, որոնք ապրել է ինչ-որ մեկը»:

«Ես բոլորի պես քայլում եմ փողոցով, մետրո եմ նստում: Երբեմն դերասաններն իրենք իրենց մասին միֆեր են ստեղծում. «Օհ, ես չեմ կարող փողոցով քայլել, քանի որ ես շատ հայտնի եմ»»:



© NEWS.am STYLE