Հայտնի են դարձել տարվա ամենահաջող ու ամենաանհաջող ֆիլմերը

15:32   21 դեկտեմբերի, 2017

Ամերիկյան Variety ամսագիրը հայտարարել է 2017 թ․ ամենահաջող ու ամենաանհաջող ֆիլմերը։

Լավագույն արդյունքները գրանցած ֆիլմերից են «Հրաշք կինը» ($821 մլն․ համաշխարհային վարձույթում, $120 մլն․ բյուջեի դեպքում), «Հոյակապ աղջիկները» ($138 մլն, ու $19 մլն․ համապատասխանաբար), «Հրաշքը» ($155 մլն․ ու $20 մլն․)։

Ամենահաջող ֆիլմերից ցանկում է նաեւ «Հեռացիր» ($254 մլն․ ու $4,5 մլն․), «Այն» ($695 մլն․ ու $35 մլն․), «Գեղեցկուհին ու Հրեշը» ($1,26 մլրդ ու $160մլն․)։

Ցանկում ներկայացված է նաեւ «Աստղային պատերազմներ․ Վերջին ջեդաի» ֆիլմը ։ Այն վերջերս է հայտնվել վարձույթում, ու այս պահին այն համաշխարհային վարձույթում արդեն հավաքել է  $536 մլն․ ($250 մլն․ բյուջեի դեպքում)։

2017-ին ամենաանհաջող ֆիլմերն են դարձել մասնավորապես «Մոնստր-թրաքը»  ($64 մլն․՝  $125 մլն․ բյուջեի դեպքում), Գայ Ռիչիի «Արթուր թագավորի սուրը» ($148մլն ու $175 մլն․ համապատասխանաբար), «Վալերիանն ու հազար մոլորակների քաղաքը » ($225 մլն ու $180 մլն․)։

Անհաջող ֆիլմերի ցանկում են հայտնվել նաեւ «Մութ աշտարակը» ($111 մլն․ վարձույթում՝  $60 մլն․ բյուջեի դեպքում), որում Մեթյու Մակկոնահին է նկարահանվել, «Խոստումը» ($8 մլն․ ու $90 մլն․), «Գեոփոթորիկը» ($207 մլն․ ու $120 մլն․)։



© NEWS.am STYLE