ТНТ-ն Comedy Club-ին կոչ է արել ավելի զգույշ լինել ազգային թեմաներով կատակների հարցում

18:15   21 դեկտեմբերի, 2017

Ռուսական ժամանցային ТНТ ալիքը կոչ է արել Comedy Club-ին ավելի զգույշ վերաբերվել ազգային թեմաներով կատակներին, հայտնում է «Говорит Москва»ռադիոկայանը՝ վկայակոչելով ТНТ-ում իր աղբյուրը։

Այս կոչը պայմանավորված է Ռուսաստանում վերջերս բորբոքված սկանդալի հետ, երբ Comedy Woman հաղորդման ժամանակ էսկորտ գործակալությունում ինգուշ աղջկա մասին տեսարանի ցուցադրությունից հետո ալիքի ղեկավարությանը ստիպել են 

ներողություն խնդրել։

Աղբյուրի խոսքով՝ «ազգային թեմաներով» կատակների հարցում հեռուստաալիքում կոշտ արգելքներ չեն գործում ու դրանք առաջվա պես կազմում են երգիծականկոնտենտի նկատելի մասը։

ТНТ-ի համար հաղորդումների արտադրությամբ զբաղվում են  Comedy Club Production և Good Story Media ընկերությունները։ Վստահեցնում են, որ նախազգուշացումըհասցեագրված է Stand Up, Comedy Club, «Ֆիզրուկ», «Օլգա» և այլ սերիալների ու շոուների հեղինակներին։

Ավելի վաղ հեռուստաալիքը հեռարձակել էր տեսահոլովակ, որտեղ ներողություն էր խնդրել ինգուշ 

ժողովրդից։ Անհատական կարգով ներողություն էր խնդրել Comedy Club –ի գլխավոր տնօրեն Անդրեյ Լևինը։



© NEWS.am STYLE