PSY-ն Հարավային Կորեան գովազդելու է զբոսաշրջիկներին

19:35   26 ապրիլի, 2013

Հարավկորեական ռեփեր PSY-ն նկարահանվելու է կորեական ընկերության գովազդային հոլովակներում, որոնցում պատմելու է իր երկրի տեսարժան վայրերի մասին:

Ըստ РИА Новости-ի, PSY-ի գովազդային արշավն ամբողւ աշխարհում մեկնարկելու է այս տարի: Այն կանցկացվի Wiki PSY Korea խորագրի ներքո: Հեռուստատեսային հոլովակներում ռեփերը ներկայացնելու է Կորեայի աշխարհահռչակ այնպիսի վայրեր եւ երեւույթներ, ինչպիսիք են սամգեպսալը (խոզի կրծքամսից խորոված), Չեջոու կղզում հետիոտնի երթուղիների «Օլլե» փառատոնը եւ Սեուլի առեւտրային Մեյոնգ Դոնգ թաղամասի կոսմետիկական փողոցը:

Հիշեցնենք, որ 2012 թվականին անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գովազդային հոլովակներն ազդել են Կորեա այցելած զբոսաշրջիկների 86%-ի ծրագրերի վրա:



© NEWS.am STYLE