Ինչպես է Instagram-ի հարուստ աստղ Ալեքս Բոստանյանը զարդարել իր շքեղ առանձնատունը Սուրբ ծննդյան կապակցությամբ

10:05   22 դեկտեմբերի, 2017

Բրիտանական Independent-ը ներկայացրել է, թե ինչպես են համացանցի հարուստ աստղերը պատրաստվում դիմավորել Սուրբ ծնունդը։

Այդ աստղերից մեկն էլ ոմն Ալեքս Բոստանյան է, որը իրեն Instagram աստղ է համարում։ Բոստանյանը զարդարել է իր շքեղ առանձնատունը, որը թանգարանի է նման ու այն կոչել Bostanian Winte Wonderland։

Իսկ ոմն Մարկուս Բ․ այսպես է զարդարել իր հյուրասենյակը։

Սա Instagram-ում հայտնի դիզայներ Ռոքսի Սովլաթիի տոնածառն է։

Անշարժ գույքի վաճառքի գործակալ Էմիր Բահադիրը՝ իր տոնածառի ու խաղալիքների ֆոնին։

Ի դեպ, այս ցուցակում կա նաեւ Քենդալ Ջեները։ Քրոջ՝ Քորթնիի հետ։ Քույրերը պատրաստվում են դիմավորել Սուրբ ծնունդը, ամեն օր այցելելով սուրբծննդյան սահադաշտ։

Նաեւ՝ Բելա Հադիդը, որը Սուրբ ծննդյան կապակցությամբ իր համար երկարափեշ կարմիր վերարկու է գնել, որը հաստատ բոլոր սուրբծննդյան երեկույթներում ուշադրություն կգրավի։



© NEWS.am STYLE