Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսն զույգերի համար քրիստոնեական թերապիա են այցելում

12:03   22 դեկտեմբերի, 2017

Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսն այցելում են քրիստոնեական թերապիա զույգերի համար, հայտնում է TMZ-ը։

Հայտնի է, որ զույգը վերսկսել է իր սիրային հարաբերությունները, սակայն վերջերս Սելենան բարկացել էր, որովհետեւ 23-ամյա Ջասթինը զրուցել էր իր նախկին ընկերուհու՝ Հեյլի Բոլդուինի հետ։ Ի դեպ, Հեյլին Բիբերի միակ ընկերուհին է, որի հանդեպ երգիչը հրապարակավ սեր է խոստովանել (2016-ին):

Ջասթինը զանգահարել էր 21-ամյա Հեյլիին, որպեսզի խոսի իրենց բաժանման մասին ու վերջակետ դնի իրենց հարաբերություններում։ Սակայն այս խոսակցությունը դուր չէր եկել 25-ամյա Սելենային, որը դեմ է, որ Ջասթինը շփվի Հեյլիի հետ։

Ի դեպ, հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Գոմեսի ու նրա մոր միջեւ տարաձայնություններ են սկսվել, մայրը անգամ հրաժարվել է դստեր Instagram էջի բաժանորդագրությունից ՝ իմանալով, որ Սելենան իսկապես վերականգնել է հարաբերությունները Ջասթինի հետ։



© NEWS.am STYLE