«Չեմ հավատում «ընդմիշտ» բառին». Վանեսա Պարադին նշում է 45-ամյակը (ֆոտո/վիդեո)

16:29   22 դեկտեմբերի, 2017

Ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի եւ ֆոտոմոդել Վանեսա Պարադին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, նշում է ծննդյան 45-ամյակը:

Շատերը դերասանուհուն ճանաչում են որպես ժամանակին  ամենահիթային երգերից մեկի՝ Joe le taxi-ի կատարող, ոմանք՝ որպես Ջոնի Դեփի նախկին կին, բայց համոզված ենք՝ մեծ մասը Վանեսային ճանաչում է շնորհիվ այն ֆիլմերի, որոնցում նկարահանվել է հայտնի ֆրանսուհին՝ «Սպիտակ հարսանիք», «Կաֆե դե Ֆլոր», «Սրտակերը», «Մեկ հնարավորություն երկուսի համար», «Կախարդական սեր» եւ այս շարքը դեռ երկար կարելի է շարունակել:

NEWS.am STYLE-ը, սակայն, այսօր վերհիշել է դերասանուհու՝ տարբեր ժամանակաշրջանների մեջբերումներից մի քանիսը, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Կյանքը նման է օվկիանոսի՝ կամ բարձրանում ես, կամ իջնում»:

«Կյանքում ամենաուժեղ բանը, որ ունենք, սերն է»:

«Ես գիտակցում եմ, որ անկրկնելի ճանապարհ եմ անցել, ինչի համար շատ շնորհակալ եմ»:

«Մայրս ինձ սովորեցրել է լինել համբերատար: Այսինքն, երբ տեսնում ես, որ մի բան այնպես չի լինում, ինչպես դու ես ուզում, կամ տվյալ պահին ոգեշնչված չես, պարզապես պետք է սպասես, եւ ամեն ինչ կհայտնվի»:

«Քո հարազատ հոգու մասին երգելը կամ ֆիլմերում դա խաղալը ռոմանտիկ է եւ գեղեցիկ, իսկ իրական կյանքում ամեն ինչ վախենալու է»:

«Ես անգլերենով երգում էի նույնիսկ այն ժամանակ, երբ լեզուն չէի հասկանում, քանի որ անգլերեն բառեր սովորել էի մյուզիքլների շնորհիվ»:

«Ես երջանկության բաղադրատոմս չունեմ, բայց կարծում եմ՝ ամեն ինչ կախված է ցանկությունից»:

«Դժվար է, երբ դու ամեն ինչ ցանկանում ես ունենալ»:

«Իմ երեխաները հիմա հասուն են ու ավելի անկախ»:

«Չեմ հավատում «ընդմիշտ» բառին: Չեմ հավատում, որ այն գոյություն ունի»:



© NEWS.am STYLE