16:05 22 դեկտեմբերի, 2017Քարդաշյան- Ջեներ գերդաստանն արդեն տասը տարի հրապարակում է սուրբծննդյան բացիկներ։ Love ամսագրի նման, որն ամեն տարի մոդելների մասնակցությամբ տեսահոլովակներ է թողարկում, Քիմն էլ դեկտեմբերի 1-ից մինչեւ 25-ը հրապարակում է իր սուրբծննդյան բացիկներն Instagram-ում։
Ու ահա նոր բացիկի վրա Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն են պատկերված, իրենց երեխաների հետ միասին։

«Ուեսթների ընտանիքը»,- մակագրել է լուսանկարը Քիմը։
Հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանն ու նրա բոյֆրենդը՝ Թրիստան Թոմփսոնը երեխա են սպասում։ Հեռուստաաստղը հաստատել է այդ լուրերը իր Instagram –ում հրապարակելով լուսանկար, որտեղ երեւում է նրա կլորացած փորը։

«Իմ ամենամեծ երազանքն իրականացել է։ Մենք երեխայի ենք սպասում։ Ես ամբողջ կյանքում սպասում էի դրան, բայց Բարձրյալն իր ծրագրերն ունի։ Ես պետք է ընդամենը նրան ապավինեի։
Չեմ կարողանում հավատալ, որ Թրիստանի ու իմ սերը կյանք է ստեղծել։ Թրիստան, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Երբեք չեմ մոռանա, թե ինչ հոգատար էիր իմ նկատմամբ այս ամբողջ ընթացքում։ Իմ սեր, շնորհակալություն, որ երջանկացնում ես ինձ։ Ես այնքան երջանիկ եմ, զգացմունքներով լեցուն, շնորհակալություն բոլորին՝ դրական վերաբերմունքի ու աջակցության համար»,- այսպես է լուսանկարը մակագրել Քիմ Քարդաշյանի քույրը։