Ալեքսիս Օհանյանի ու Սերենա Ուիլյամսի դստեր լողի առաջին դասը

20:02   22 դեկտեմբերի, 2017

Ալեքսիս Օհանյանը նորից ցույց է տվել իր դստերը՝ Ալեքսիս Օլիմպիային։ Օրերս Սերենան գանգատվել էր, որ Ալեքսիս Օհանյանը շատ է տանջվում, քանի որ ատամները քոր են գալիս։ Ալեքսիս Օհանյանի կինն իր  Instagram –ում հրապարակել էր լուսանկար, որտեղ Օլիմպիան էր պատկերված։

«Իսկական մղձավանջ է․ նրա ատամները քոր են գալիս։ Խեղճ Ալեքսիս Օլիմպիան շատ վատ է զգում իրեն։ Նա այնքան է լացում, ես անընդհատ փորձում եմ հանգստացնել նրան, տարբեր միջոցներ եմ փորձել, բայց ոչինչ չի ստացվում։ Արդեն հուսահատվել եմ։  Ես ուզում եմ, որ մայրս գա ու աջակցի ինձ, որպեսզի ես կարողանամ քնել։ Ես սթրեսի մեջ եմ։ Օգնեցեք, ով կարող է»,- մակագրել է լուսանկարը Սերենան։

Իսկ Ալեքսիսը իր Instagram-ում հրապարակել էր լուսանկար, որտեղ երեւում է, թե ինչպես է Reddit կայքի հիմնադիրը ձեռքի մեջ պահում դստերը։ Պարզվում է, որ Օլիմպիան արդեն լողի առաջին դասն է ստացել (թե ինչ փորձարկումներ է երեխայի հետ արել Ալեքսիսը, նա չի նշել)։

«Երեխայի լողի առաջին դասը։ Նա չեմպիոն է»,- մակագրել էր լուսանկարը Օհանյանը։

 



© NEWS.am STYLE