18:07 22 դեկտեմբերի, 2017«Дом-2» հեռուստանախագծի աստղ Ալեքսանդրա Չերնոն դադարեցրել է իր հարաբերությունները սիրեկանի՝ Իոսիֆ Օհանեսյանի հետ։

Ալեքսանդր Չերնոն Սեյշելյան կղզիներում է գտնվում, որտեղից էլ հայտնել է այն մասին, որ խզել է հարաբերությունները Օհանեսյանի հետ։

«Իոսիֆի հետ չեմ հաշտվել ու արդեն երբեք միասին չենք լինի ։ Նրանք, ովքեր նրան են աջակցում՝ թող գնան գրողի ծոցը։ Մաղթում եմ, որ Ձեզ հետ էլ նույնը պատահի»,- գրել է Չերնոն, ակնարկելով իր նախկին բոյֆրենդի դավաճանությունը։

«Ես մաժորներ չեմ սպասում։ Քաղցր տղաների չեմ սպասում։ 18-ամյա կաթնակերների չեմ սպասում։ Հարուստ պապիկների չեմ սպասում։ Ես սպասում եմ հասարակ, սովորական ռուս տղայի, առանց ավելորդությունների։ Որը պատրաստ է լուրջ հարաբերությունների։ Ամենակարեւորը՝ հոգատար ու քնքուշ է։ Վստահ է իր ուժերում ու ապագայում», - ասել է աղջիկը։