Քենդալ Ջեների բոյֆրենդը նրան ամուսնության առաջա՞րկ է անելու

11:02   23 դեկտեմբերի, 2017

Քենդալ Ջեների բոյֆրենդը նրան ամուսնության առաջա՞րկ է անելու

Քենդալ Ջեները այս տարի սիրային հարաբերություններ էր սկսել A$ap Rocky ռեփերի հետ ու թվում էր, թե այս զույգի մոտ ամեն ինչ լավ է, առավել ևս որ նրանց հաճախ էին «բռնացնում» միասին Նորաձևության շաբաթների ժամանակ կամ Լոս Անջելեսում։ Սակայն մի պահ նրանց հարաբերությունները դադարեցին, զույգը բաժանվեց առանց աղմուկի, իսկ որոշ ժամանակ հետո Քենդալ Ջեները նորից սկսեց հանդիպել բասկետբոլիստ Բլեյք Գրիֆֆինի հետ, որը խաղում  է Los Angeles Clippers ակումբի համար։ Քիմ Քարդաշյանի քրոջը մշտապես տեսնում են այդ թիմի հանդիպումների ժամանակ։  

Ըստ երևույթին Բլեյքը մտադիր է սիրելի աղջկան սուրբծննդյան անակնկալ մատուցել։

TMZ կայքի պապարացիները մարզիկին «բռնացրել են» այն պահին, երբ նա մտնում էր Քնեդալ Ջեների սիրելի XIV Karats ոսկերչական խանութը, որը Բեվերլի Հիլզում է գնվում։ Հայտնի չէ, թե ինչ է այնտեղից գնել Բլեյքը, բայց նա բուտիկից դուրս է եկել ինչ-որ գնում կատարած։     

Լրագրողները կասկածում են , որ Բլեյքը մատանի է գնել  ու մտադիր է Քենդալին առաջարկություն անել։



© NEWS.am STYLE