Փամելա Անդերսոնը հրաժարվել է մասնակցել «Քարդաշյանների ընտանիքը» շոուին, քանի դեռ գերդաստանը չհրաժարվի բնական մորթուց

14:04   23 դեկտեմբերի, 2017

Փամելա ԱՆդերսոնն ու Քիմ Քարդաշյանը ընկերներ են, բայց ընկերությունը դեր չի կատարում, երբ խոսքը համոզմունքների մասին է։ Ինչպես գրում է TMZ-ը, Քարդաշյանների գերդաստանի ներկայացուցիչները հարցում են ուղարկել Փամելա Անդերսոնին, խնդրելով նրանից թույլտվություն Keeping Up with the Kardashians հեռուստաշոուի նոր դրվագում գործածել այն կադրերը, որտեղ Փամելա Անդերսոնն է պատկերված՝ Նյու Յորքում դիզայներ Վիվիեն Վեսթվուդի բուտիկում ՔԻմի հետ հանդիպման ժամանակ։  

Սակայն Փամելան չի համաձայնել։ Դերասանուհին, որը կենդանիների իրավունքների հայտնի պաշտպան է, իր ներկայացուցիչների միջոցով հայտնել է, որ Քիմի շոուին կմասնակցի միայն այն դեպքում, եթե Քարդաշյան-Ջեներ ամբողջ գերդաստանը հրաժարվի բնական մորթուց հագուստ կրելուց։

Հիշեցնենք, որ Փամելան առաջին անգամ չէ Քարդաշյան գերդաստանին նման կոչ անում։ Սեպտեմբերին դերասանուհին բաց նամակ էր գրել Քիմ Քարդաշյանին, խնդրելով նրան հրաժարվել բնական մորթուց։

«Ես սիրում եմ քեզ, Քիմ, դու գիտես դա: Մենք հանդիպել ենք Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա ընթացքում, եւ մենք արդեն քանի տարի ընկերներ ենք: Դու մեծ եւ բարի սիրտ ունես, կարող ես կարեկցանք դրսեւորել կենդանիների նկատմամբ եւ այս ձմռանը բնական մորթուց իրեր չհագնել: Դու կսարսափեիր՝ իմանալով, թե ինչ են անում կենդանիների հետ, որպեսզի մորթին նորաձեւության մաս դառնա: Քիմ, դու կարող ես հերոս դառնալ եւ փրկել բազմաթիվ կենդանիների կյանքը՝ հրաժարվելով բնական մորթուց»



© NEWS.am STYLE