Անաստասիա Վոլոչկովա․ «Նա ով համացանցում տարածել է սեքսի ժամանակ իմ լուսանկարները ինձ 10 մլն դոլար կվճարի»

13:06   23 դեկտեմբերի, 2017

Անաստասիա Վոլոչկովան «ԿՊ»-ին տված հարցազրույցում պատմել է իր անվան շուրջ հերթական սեքս սկանդալի մասին։ Հիշեցնենք, որ նրա նախկին սիրեկանը՝ Չերմեն Դզոտովը համացանցում հրապարակել էր սեքսի ժամանակ Անաստասիայի մերկ լուսանկարները։ Վոլոչկովան հայտնել է, որ դատի է տվել գործարարին։

«Ես նույնիսկ չեմ նկատել, որ նա ինձ լուսանկարում է, քանի որ երբ կինը անհավանական հաճույք է զգում՝ նա փակում է աչքերը։ Ոչ մի ամոթալի բան դրանում չկա։

Սերն առանց սեքսի հնարավոր է , իսկ ահա սեքսն առանց զգացմունքների՝ հնարավոր չէ։ Բարեբախտաբար իմ կյանքում կան նաեւ բարեկիթ տղամարդիկ, որոնք երբեք չեն հրապարակում մեր հարաբերությունների մանրամասները»,- մեկնաբանել է իր լուսանկարները բալետի պարուհին՝ հավելելով, որ այդ տղամարդն արդեն ներողություն է խնդրել, ինչը սակայն բավարար չէ նրա համար։

«Նա մի անգամ արդեն ներողություն է խնդրել՝ մի փունջ սպիտակ վարդերով, իսկ հետո նորից սկսել է կեղտոտ բաներ անել, պատմել, իբրեւ ես սեքս մարզիչ ունեմ։ Իմ կարծիքով այս տղամարդն իր արարքներով խայտառակել է Կովկասը։ Հիմա, սիրելիս, դու ստիպված կլինես քո գրպանից 10 մլն դոլար վճարել, որպեսզի փոխհատուցես ինձ պատճառած բարոյական վնասը։

Հիմա ես նոր շոու եմ ծրագրում։ Ու որպես ներողություն 10 մլն դոլարը ես կընդունեմ։ Չէ՞ որ նա ներկայանում է որպես ձեռներեց։ Դե իսկ եթե նա աղքատ է, ես 10 մլն ռուբլուն էլ կհամաձայնեմ»,- ասել է Անաստասիան։



© NEWS.am STYLE