Անաստասիա Վոլոչկովան Սուլեյման Քերիմովի ու Բոլշոյ թատրոնից իր սկանդալային հեռացման մասին

15:02   23 դեկտեմբերի, 2017

Ռուս բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան «ԿՊ»-ին տված հարցազրույցում խոսել է ոչ միայն իր անվան շուրջ հերթական սեքս սկանդալի մասին, այլեւ իր կյանքի սիրու՝ Նիսում ձերբակալված սենատոր Սուլեման Քերիմովի մասին։ 

«Երբ ասում են, որ ես Բոլշոյ թատրոնում հայտնվել եմ ինչ -որ անձնական կապերի շնորհիվ, ստում են։ Իսկ ահա թատրոնից ինձ հեռացրել են իրոք վրեժխնդրության նկատառումներով։ Սուլեյմանչիկ Քերիմովի հետ իմ հարաբերությունները ձախողվեցին։ Մենք երեքուկես տարի միասին ենք ապրել։ Ես առայսօր սիրում եմ այդ մարդուն։ Ես իրոք չվախեցա հրապարակավ պաշտպանել նրան»։

Ինչ վերաբերում է Բոլշոյ թատրոնին, ապա ինձ այնտեղից ապօրինաբար են հեռացրել ։ Այդ ամենն այնքան զզվելի էր։ Այնտեղ ասես համբուրվող օձերի կծիկ լիներ։ Ինձ վերականգնեցին դատարանի վճռով, բայց ես հասկանում էի, որ միեւնույն է ինձ չեն թողնի, որ ես պարեմ Բոլշոյում։ Ու իրոք չթողեցին։ Ինձ 13 տարով զրկեցին կարիերայից։ Բայց այդ ամենը ստիպեց, որ ես ուշքի գամ ու վճռական գործեմ։

Ու անեմ այն, ինչ մյուսներն ի վիճակի չեն անել։ Ես ստեղծեցի իմ համերգային բարեգործական նախագիծը։ Ես տարեկան 80 համերգ ունեմ։ Ես ուզում եմ իմ թշնամիներին ասել «Առայժմ դուք հրճվում եք, իսկ հետո կզղջաք ձեր ասածների համար»։ Իսկ երբ իմ կողքին հայտնվի ուժեղ տղամարդ, այդ ժամանակ բոլորի բերանները կփակվեն։ Ու բոլորը կասեն՝ օյ , Վոլոչկովան փոխվել է։ Գիտեք, ես կարող եմ տարբեր լինել։ Պարզապես ես հիմա դեռ պահպանում եմ այն ուժը, որին ցանկացած տղամարդ կարող էր նախանձել»,- ասել է Վոլոչկովան։



© NEWS.am STYLE