«Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող ճանաչվեց Հայկ Ղուլյանը

00:54   24 դեկտեմբերի, 2017

Րոպեներ առաջ ավարտվեց «Հայաստանի Ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանը, որի հաղթող ճանաչվեց Նունե Եսայանի թիմի մասնակիցը` Հայկ Ղուլյանը: Հայկը եզրափակիչի վերջին փուլում մրցում էր Արամեի թիմակից Տիգրան Կարապետյանի հետ, սակայն հավաքելով հեռուստադիտողների քվեարկության առավելագույն ձայները՝ (53 %), ճանաչվեց մրցույթի հաղթող:

Եզրափակիչն ընթացավ 3 փուլերով, որոնց ընթացքում Հայկի եւ Տիգրանի հետ մրցում էին նաեւ Քրիստինա Խալատովան եւ Աննա Դանիելյանը:

Այս տարի «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի կազմում հանդես էին գալիս Սոֆի Մխեյանը, Արամեն, Նունե Եսայանն ու Սեւակ Խանաղյանը:

 



© NEWS.am STYLE