Shine&Food. Ամանորի բույրով աղանդեր

11:12   24 դեկտեմբերի, 2017

Չգիտեմ՝ ինչպես է ձեզ մոտ, բայց ինձ համար ամեն տոն իր բույրն ունի: Նոր տարին ինձ մոտ ասոցացվում է ցիտրուսի, եղեւնու տերեւների եւ, ամենակարեւորը, դարչինի բույրի հետ:

Որոշել եմ արդեն այսօր շուրջս տոնական տրամադրություն ստեղծել. դարչինով համեղ աղանդեր եմ պատրաստելու: Ինձ եւ նկարահանող ամբողջ խմբի համար կարողացա տոնական տրամադրություն ապահովել: Հուսամ՝ ձեզ մոտ նույնպես կստացվի:

Չմոռանաք ուղարկել ձեր բաղադրատոմսերն ու նիհարելու գաղտնիքներն իմ ֆեյսբուքյան էջին` Shine&Food: Գուցե հաջորդ հաղորդման ընթացքում ես պատրաստեմ հենց ձեր բաղադրատոմսով:

Անհամբերությամբ կսպասեմ ձեր արձագանքներին:



© NEWS.am STYLE