«Մափեթ շոուից» տիկնիկներ եւ «կրքոտ» սոպերմոդելներ՝ Love Magazine-ի էրոտիկ տեսաօրացույցում

15:04   24 դեկտեմբերի, 2017

Love պարբերականը մեզ գրգռում է մոդելների մասնակցությամբ հերթական հոլովակով, որոնք ընդհուպ մինչեւ հունվարի 31-ը մեզ կուրախացնեն իրենց մասնակցությամբ հոլովակներով:

Սա բոլոր հոլովակներից ամենաէրոտիկը չէ, փոխարենը՝ ամենադրայվայինն է: Զարմանալի չէ, քանի որ Smells like teen spirit-ի ներքո մոլեգնում են «Մափեթ շոուի» տիկնիկները՝ Միս Պիգիի, ինչպես նաեւ մոդելներ Բարբարա Փալվինի, Ջոան Սմոլսի, Հեյլի Բոլդուինի, Փոփի Դելեւինի, Ռիտա Օրայի եւ այլոց գլխավորությամբ:

Ինչպես հայտնի է, այս տարի Love advent-ի օրացույցը նվիրված է կանացիությանը՝ իր ամբողջ բազմազանությամբ, իսկ կարգախոսն է՝ Stay Strong («Ուժեղ մնա») արտահայտությունը:

 

 

 



© NEWS.am STYLE