Երեւանյան ազդ. ուր գնալ ու ինչ դիտել այս շաբաթ

12:03   25 դեկտեմբերի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է Ձեզ պատմել մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ու այս շաբաթ մենք Ձեզ խորհուրդ ենք տալիս ոչինչ չանել ու պատրաստվել Ամանորին։  

Պատրատվեք նրբաբլիթներ ու տոլմա փաթաթելուն, բայց մի մոռացեք նաեւ նախատոնական Երեւանում զբոսնելու մասին։

Ահա հիասքանչ Հյուսիսային պողոտան

Ահա եւ Հանրապետության հրապարակը

Իսկ սա Ազատության հրապարակն է

 

Ուրիշ ի՞նչ է մեզ պետք, ամանորյա գնումներից ազատ ժամանակը հաճելի ձեւով օգտագործելու համար։

Ինչեւէ, բոլոր ակումբներն ու փաբերն այս օրերին ամանորյա հավաքույթներ են կազմակերպում, իսկ մենք ուզում ենք Ձեզ համար մի քանի լուրջ միջոցառում առանձնացնել։

Այսօր, ժամը 19։00-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա հանրահայտ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պյետրոդարկայի համերգը։ Ծրագրում ներառված են Աստոր Պիացոլայի, Տոմազո Զիլիանիի, (նույնպես Երեւան է ժամանել), Ռոբերտո դի Մարինոյի, Չեզարե Չակչիարետայի, Կարլոս Գարդելի ստեղծագործությունները։ Տոմսերն արժեն 2000 -10 000 դրամ։

Դեկտեմբերի 27-ին հանրահայտ վիրտուոզ դաշնակահար, դասական երաժիշտ Եվգենի Կիսինը ձեզ հրավիրում է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ կկայանա նրա համերգը։

Համերգը սկսվելու է ժամը 19։00-ին։ Տոմսերն արժեն 5000 -30 000 դրամ։

 



© NEWS.am STYLE