«Այն իմ կյանքի հետ կապ չունի». առաջին կադրերը՝ Լենա Ղազարյանի նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակից (ֆոտո)

13:22   25 դեկտեմբերի, 2017

Լենա Ղազարյանն այս օրերին զբաղած էր իր նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով: Երգչուհին իր նորությամբ առաջինը կիսվել է NEWS.am STYLE-ի հետ՝ մեզ տրամադրելով նաեւ բացառիկ կադրեր նկարահանման հրապարակից.

«Երգը, որի հիման վրա նկարահանել ենք տեսահոլովակը, նոր է, կոչվում է «Թող»: Այն հեղինակել են Ալեքս Միրզոյանն ու Վարդան Գալստյանը: Խոսքերի մի մասը հեղինակել եմ նաեւ ես, գործիքավորումը կատարել է Գեւորգ Հովհաննիսյանը,  իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Մնացականյանն է: Ինչ վերաբերում է կերպարիս՝ դրանով զբաղել եմ ինքս»,-ասում է Լենան՝ հավելելով.

H

«Տեսահոլոակը եթերում կլինի 2018 թ-ի առաջին ամսվա առաջին կեսին: Երգը վաղուց է ստեղծվել: Այն լսել ու միանգամից հավանել եմ եւ նշել, որ այն իմը պետք է լինի (ծիծաղում է): Քանի որ երգի խոսքերը տխուր են, միանգամից նշեմ, որ դրանք իմ մասին չեն եւ իմ կյանքի հետ ընդհանրապես կապ չունեն:

Թող այս երգի խոսքերը վերջ դնեն զույգերի մոտ առկա տխրությանը եւ բոլորը երջանիկ լինեն»,-եզրափակեց երգչուհին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE