«Համարձակ տնային տնտեսուհիները» ու «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմերի աստղը կալանավորված է մթերային խանութում գողություն կատարելու համար

10:02   25 դեկտեմբերի, 2017

«Համարձակ տնային տնտեսուհիները» ու «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմերի աստղը կալանավորված է մթերային խանութում գողություն կատարելու համար, հայտնում է TMZ-ը։

77-ամյա երգչուհին ու դերասանուհին Սան ֆերնանդոյում մտել էր մթերային խանութ, պայուսակների մեջ 180 դոլարի մթերք լցրել ու առանց վճարելու դուրս եկել խանութից։

Դերասանուհուն կանգնեցրել են ու ոստիկանություն կանչել։ Լեյնիին կալանավորել են, բայց մի քանի ժամ անց ազատ են արձակել։ Նա ասել է, որ գումար չուներ։

Դերասանուհու ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցածը, հայտնի է, որ Լեյնիի դեմ ոստիկանությունը գործ չի հարուցել։



© NEWS.am STYLE