Ինչպես է Քարդաշյանների գերդաստանը «զվարճացել» իր կազմակերպած սուրբծննդյան երեկույթի ժամանակ

11:33   25 դեկտեմբերի, 2017

Երեկ աշխարհի կեսը տոնում էր կաթոլիկ Սուրբ ծնունդը։ Այդ տոնակատարություններին, բնականաբար, անմասն չի մնացել նաեւ Քարդաշյան- Ջեներ գերդաստանը,որը Քրիս Ջեների տանը կազմակերպել էր ավանդական սուրբծննդյաներեկույթ։ Քիմը նախ իր Instagram-ում հրապարակել է սուրբծննդյան բացիկ, որտեղ լուսանկարվածէ քույրերի ու երեխաների հետ (իհարկե բացիկի վրա չկա Քայլի Ջեները, ըստ երեւույթին, հենց նա էր լուսանկարողը):

Ինչ վերաբերում է երեկույթին, ապա Instagram-ում հայտնվել է Քիմի լուսնակարը Քրիստինա Ագիլերայի հետ, որը հրավիրվածների շարքում էր։ 

Քիմը Քրիստինա Ագիլերայի հետ

Ի դեպ, հյուրերի համարերգում էին Թոնի Բրեքսթոնն ու Babyface-ը։

Քիմը Թոնի Բրեքսթոնի հետ

Քիմը Թոնի Բրեքսթոնի և Քրիստինա Ագիլերայի հետ 

Քլոե Քարդաշյանն ու Սքոթ Դիսիքը

Քլոեն և Քիմը

Ի դեպ, երեկույթին հրավիրված էր ոչ միայն Քորնթի Քարդաշյանի նախկին բոյֆրենդը, այլև ներկայիս սիրեկանը՝ Յունես Բենջիման:

Ի դեպ, Քայլին դարձյալ ներկա չէր․․․

Դրանից քիչ ավելի վաղ Քիմը երեխաներին տարել էր սահադաշտ, ի դեպ, մազերի գույնի փոփոխությունից բացի նկատենք, որ 37-ամյա հայուհին ամբողջովին ՔանյեՈւեսթի հագուստով էր ու նրա հավաքածուի կոշիկներով։

Լուսանկարները՝ Instagram, Splash

 

 



© NEWS.am STYLE