77-ամյա Ռինգո Սթարն ասպետի կոչում կստանա

13:53   25 դեկտեմբերի, 2017

Հայտնի բրիտանացի երաժիշտ, The Beatles խմբի թմբկահար Ռինգո Սթարին Բրիտանական կայսրության ասպետի կոչում կստանա, հայտնում է Daily Mail-ը։

New Year Honours  պարգևատրման ամենամյա  արարողությունը կկայանա Բուքինգհեմի պալատում հունվարի մեկին։

77-ամյա երաժշտին կպարգևատրեն երաժշտության ու բարեգործության բնագավառում նրա ավանդի համար։

Նշում են, որ Բրիտանական կայսրության Միաբանության կավալերի կոչում Ռինգո Սթարը դեռ 1965-ին էր ստացել։

Միաժամանակ Փոլ Մաքքարթնին ստացել է ասպետի ու Բրիտանական կայսրության միաբանության կավալերի կոչում 1997-ին։

«Ռինգոն շատ հուզված է, որ ասպետի կոչում է ստանալու»,- հայտնել է պարբերականի աղբյուրը՝ հավելելով, որ Ռինգոն  արժանի է այդ կոչմանը։



© NEWS.am STYLE