Դուդուկահար և դհոլահար քույրերը Սերժ Թանկյանի համար անակնկալ են պատրաստել

13:36   25 դեկտեմբերի, 2017

Դուդուկահար և դհոլահար քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյաններն ամանորյա անակնկալ են պատրաստել ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of A Down խմբի առաջատար Սերժ Թանկյանի համար: Նրանք փոխադրել և կատարում են Թանկյանի ու System of a Down խմբի Chop Suey! ստեղծագործությունը և պատրաստել են փոքրիկ տեսանյութ: Chop Suey!-ն System of a Down խմբի Toxicity ալբոմից է, առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի:

Ի դեպ, նվեր-հոլովակում ներառված են նաև տարրեր հայկական ստեղծագործություններից:
«Մենք շատ ենք սիրում Սերժ Թանկյանին և շատ հպարտ ենք, որ նա մեր հայրենակիցն է, չէ՞ որ մենք էլ ենք Վանաձորից: Նրա ստեղծագործությունը կատարելով որոշեցինք մեր սերն ու հիացմունքն արտահայտել նրա արվեստի նկատմամբ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի Սերժ Թանկյան»,-նշում են Մխիթարյան քույրերը:
Նշենք, որ ստեղծագործությունը կատարելու ընթացքում նրանց է միացել նաև Արթուր Մարտիրոսյանը (հարվածային գործիքներ):

 

 



© NEWS.am STYLE