Eminem –ի 22-ամյա գեղեցկուհի դուստրը համացանցի աստղ է դարձել

15:41   25 դեկտեմբերի, 2017

Այսօր՝ կաթոլիկ Սուրբ ծնունդին, հանրահայտ ռեփեր Eminem –ի 22-ամյա գեղեցկուհի դուստր Հայլի Սքոթը 22 տարեկան է դառնում։

Աղջիկը, որին բոլորը հիշում են հանրահայտ հոր Mockingbird տեսահոլովակից, մեծացել է ու իսկական գեղեցկուհի դարձել, ինչի մասին վկայում են նրա Instagram-ի լուսանկարները։

Աղջիկը մեկ օր առաջ իր Instagram-ում հրապարակել է լուսանկար ու այսպես մակագրել․

«Շնորհավորում եմ իմ ծննդյան օրը»

Համացանցում իսկական իրարանցում է առաջացել, քանի որ աղջիկը շատ հազվադեպ է ներկայանում հանրությանը ու քչերն էին ակնկալում, որ նա նման գեղեցկուհի է։

Հիշեցնենք, որ ռեփերի ու Քիմբերլի Սքոթի սիրային հարաբերությունները 1989-ին են սկսվել, երբ Քիմն ընդամենը 16 տարեկան էր։ 1995-ի դեկտեմբերի 25-ին լույս աշխարհ է եկել զույգի դուստրը, Հեյլի Ջեյդ Սքոթը։ Հեյլիի ծնվելուց հետո երաժիշտը եւս երկու դուստրերի է որդեգրել՝ առաջին ամուսնությունից կնոջ երեխային՝ Ուիթնիին ու Քիմի քրոջ դստերը՝ Ալայնա Սքոթին։ Զույգը ավելի քան 10 տարի հետո ՝ 1999-ին է օրինականացրել հարաբերությունները ու դրանից ընդամենը երկու տարի անց նրանք ամուսնալուծվել են։ 2006-ին Eminem-ն ու Քիմբերլին փորձել են վերականգնել իրենց հարաբերությունները, նույնիսկ գրանցել են իրենց ամուսնությունը, բայց մի քանի ամիս անց նորից բաժանվել են։



© NEWS.am STYLE