Oscar de la Renta-ի կոշիկները 2017-ի ամենագեղեցիկ կանացի կոշիկն են համարվել

16:05   25 դեկտեմբերի, 2017

Հայտնի է դարձել, թե որն է 2017-ի ամենագեղեցիկ կանացի երկարաճիշտ կոշիկը։ Footwear News պարբերականը հրապարակել է 2017-ի ամենագեղեցիկ կանացի կոշիկների վարկանիշը։

Վարկանիշի առաջատար են դարձել Oscar de la Renta ապրանքանիշի բարձրակրունկ երկարաճիշտ կոշիկները՝ բյուրեղներից պատրաստված ծաղկավոր փրինթով։ Այդ կոշիկն արժե 10 հազար դոլար։

Դե էլ ինչ վարկանիշ, եթե այնտեղ տեղ չգտներ սատանայի նախընտրած ապրանքանիշը))) Խոսքն իհարկե Prada–ի մասին է։ Prada ապրանքանիշի կարմիր փետուրներով զարդարված սանդալները բազմիցս ցուցադրվել են 2017-ի Նորաձեւության շաբաթների պոդիումների ժամանակ։

Վարկանիշում տեղ է գտել նաեւ բելգիացի դիզայներ Dries Van Noten–ի մոդելները։

Բելգիական ապրանքանիշի սեւ-կանաչ թավշյա բոկոտիկները ու դրանց տարբերակիչ առանձնահատկությունը՝ օղակաձեւ ճարմանդներն ու կլորավուն կիսաթափանցիկ կարմիր կրունկը, միանգամից գրավել են նորաձեւության փորձագետների ուշադրությունը։



© NEWS.am STYLE