Valentino ապրանքանիշի 350 դոլարանոց մարզաշապիկ․Բեյոնսեն նշել է Սուրբ ծնունդը

18:04   25 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը կաթոլիկները՝ այդ թվում ամերիկյան շոուբիզնեսի աստղերը նշում էին Սուրբ ծնունդը։ Եվ այսպես, Բեյոնսեն իր Instagram-ում հրապարակել է մի քանի լուսանկար։ 36-ամյա հանրահայտ երգչուհին նշել է տոնն իր ընտանիքի հետ։

Ճիշտ է, նա չի ասել, թե որտեղ, իսկ ահա Ջեյ Զին մի քանի լուսանկար է արել, որտեղ պատկերված է գեղեցկուհին։

Բեյոնսեն ներկայացել էր կարճ տաբատով ու Valentino ապրանքանիշի մարզաշապիկով, որի գինը 350 դոլար է։

Իսկ ահա այս լուսանկարում նա ամուսնու հետ է։

Ի դեպ, հիշեցնենք, որ Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վճարվող երաժիշտների իր ավանդական ամենամյա վարկանիշը։ Առաջին տողը, արդեն ոչ առաջին անգամ Շոն Քոմբսն է զբաղեցրել, նույն ինքը Դիդին՝ նա այս տարի վաստակել է 130 մլն դոլար։

Իսկ ահա երկրորդ տեղում Բեյոնսեն է՝ 105 մլն դոլարով։



© NEWS.am STYLE