Ավելի քան վեց միլիոն դիտում․Eminem-ը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ Բեյոնսեի հետ զուգերգի համար

13:36   26 դեկտեմբերի, 2017

Դե ինչ, մի քանի օր առաջ Eminem-ը թողարկել էր իր նոր Revival ալբոմը, որն ընդգրկում է 19 թրեք, այդ թվում Untouchable եւ Walk on Water երգերը, որոնք Բեյոնսեի հետ են ձայնագրված։ Բեյոնսեից բացի ալբոմում կան զուգերգեր նաեւ Էդ Շիրանի, Ալիշա Քիսի, Փինքի ու այլ երաժիշտների հետ։

Իր EminemVEVO ալիքով 45-ամյա երաժիշտը հրապարակել է Walk on Water երգի տեսահոլովակը։ Բեյոնսեն այդ տեսահոլովակում չի երեւում։ Տեսահոլովակը ավելի քան վեց միլիոն դիտում է ունեցել։

Էմինեմի նոր ալբոմի մասին սկսել էին խոսել նոյեմբերից՝ Saturday NightLive շոուի եթերում Revival կոչվող դեղամիջոցի կասկածելի գովազդից հետո։ Այդ ժամանակ ռեփերի երկրպագուները կանխատեսել էին, որ դա ակնարկ է նոր ալբոմի թողարկման մասին։



© NEWS.am STYLE