Դեն Բիլզերյանն ու մարիխուանան․ինչպես է միլիոնատեր հայը շնորհավորել իր բաժանորդներին Սուրբ ծննդյան կապակցությամբ

11:04   26 դեկտեմբերի, 2017

Դե ինչ, երեկ աշխարհի կեսը նշում էր կաթոլիկ Սուրբ ծնունդը ու աստղերն իրենց էջերում հրապարակում էին համակրելի լուսանկարներ, որոնք շատ նման էին մեկը մյուսին։ Կարճ ասած՝ ոչ մի հետաքրքիր բան, ամեն ինչ ինչպես միշտ, բայց միլիոնատեր հայ Դեն Բիլզերյանին հաջողվել է տարբերվել բոլորից։ Նա պարզ ու հակիրճ ձեւակերպել է իր համար այդ տոնի իմաստը՝ հրապարակելով ահա այս լուսանկարը։

Այս լուսանկարում Դենն ինքն իր համար մարիխուանայով գլանակ է փաթաթում։

«Շնորհավոր Սուրբ Ծնունդ»,- մակագրել է լուսանկարը Դնեը

Դատելով հայի բաժանորդների դրական արձագանքներից՝ Դենի լուսանկարը նրանց սարսափելի դուր է եկել)))



© NEWS.am STYLE