Քայլի Ջեները զարդարել է Love ամսագրի շապիկը

13:03   26 դեկտեմբերի, 2017

Քայլի Ջեները զարդարել է Love ամսագրի շապիկը։ Հետաքրքիր է , որ լուսանկարչի դերում Քայլիի քույրն է եղել՝ Քենդալ Ջեները։

Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույրը ինքն է հայտնել այդ մասին՝ իր Instagram-ում հրապարակելով լուսանկարը։

«Շնորհակալություն Love ամսագրին այս շապիկի համար, ու շնորհակալություն Քենդալին այս լուսանկարի համար»,- մակագրել է լուսանկարը հեռուստաաստղը։ Ի դեպ, Քայլիի լուսանկարներից բացի պարբերականը պատրաստել է նաեւ նրա հետ հարցազրույց, որը վարել է ․․․ Քրիս Ջեները։

Ի դեպ, հիշեցնենք, որ Քայլին երեխա է սպասում իր բոյֆրենդից՝ ռեփեր Թրեւիս Սքոթից։ Պաշտոնապես աղջիկը չի հաստատել այդ տեղեկությունը, բայց մոտ կանգնած աղբյուրների տեղեկություններով՝ Քայլին հիմա հղիության հինգերորդ ամսում է, ու նրա դուստրը լույս աշխարհ կգա հունվարին ։



© NEWS.am STYLE