«Աստղային պատերազմները» շարունակում են մնալ համաշխարհային վարձույթի առաջատարը

16:45   26 դեկտեմբերի, 2017

«Աստղային պատերազմները» շարունակում են մնալ համաշխարհային վարձույթի առաջատարը, գրում է Daily Mail-ը։ Անցած հանգստյան օրերին ֆիլմը 70 մլն դոլար է հավաքել։ Ընդամենը 10 օրում «Վերջին ջեդաին» 365․1 մլն դոլար է հավաքել։

Sony ընկերության «Ջումանջի» ֆիլմը երկրորդ տեղում է՝ 34 մլն դոլարով։ Ֆիլմը հաստատ հեշտությամբ կհավաքի 100 մլն դոլար՝ Դուեյն Ջոնսոնի ու Քեւին Հարթի համատեղ աշխատանքի շնորհիվ։

Եռյակը եզրափակում է «Իդեալական ձայն 3»-ը: Երբեմնի փառավոր ֆրանշիզան կորցրել է իր դիրքերը ու չորս օրում ընդամենը 27 մլն դոլար է հավաքել։ Առաջին «Իդեալական ձայնը» ժամանակին եղել է հիթային, ԱՄՆ-ում հավաքելով 65 մլն դոլար՝ 17 մլն դոլար բյուջեի դեպքում։ Սիքվելը արդեն իսկական բլոքբասթեր է դարձել, վաստակելով 184․3 մլն դոլար միայն հայրենիքում։ Երրորդ դրվագի արդյունքներն ավելի համեստ են։ Եռաբանության անցած դրվագները թողարկվել են այն ժամանակ, երբ վոկալ շոուներն իրենց փառքի գագաթնակետին էին։

Ցանկում հաջորդ տեղերում են հայտնվել․ «Մեծ շոումենը»՝ 8․6 մլն դոլարով, «Ֆերդինանդ» մուլտֆիլմը՝ 7․1 մլն դոլարով, «Կոկոյի գաղտնիքը» ՝5․2 մլն դոլարով, «Կարճ ասածը»՝ 4․6 մլն դոլարով, «Մութ ժամանակները», որտեղ Ուինսթոն Չերչիլի դերում Հարի Օլդմանն է նկարահանվել ՝ 4․1 մլն դոլարով, «Ո՞վ է մեր հայրը» ՝ 3․2 մլն դոլարով, «Ջրի ձեւը»՝ 3․1 մլն դոլարով։



© NEWS.am STYLE