Կրքոտ Սիարան Love ամսագրի էրոտիկ օրացույցում

20:35   26 դեկտեմբերի, 2017

Love օրացույցը շարունակում է  մեզ ուրախացնել մոդելների մասնակցությամբ տեսահոլովակներով։

Երեկ պարբերականը ընդմիջել էր, քանի որ կաթոլիկ Սուրբ ծնունդն  էր, բայց այսօր ամսագիրը նոր տեսահոլովակ է հրապարակել, որտեղ գլխավոր դերը կատարել է երգչուհի Սիարան։ Հայտնի է, որ Love advent օրացույցը նվիրված է կանացիությանը՝ դրա ամբողջ բազմազանությամբ, իսկ կարգախոսն է դարձել Stay Strong («Ուժեղ մնա»):

«2017-ն իրոք կանանց տարի էր։ Կանանց շարժման հզորությունն ապացուցելու լավագույն միջոցը կարող է լինել հենց այսպիսի օրացույցը՝ ուժեղ ու սեքսուալ կանանց մասնակցությամբ։ Ուժն ինքնաարտահայտման ազատությունն է, հաճելի է տեսնել կանանց, որոնք իրենց վստահ են զգում իրենց մարմնում», - հայտնել է 32-ամյա երգչուհին։    



© NEWS.am STYLE