Սեքս, թմրադեղեր ու Հարվի Վայնշթեյնի սպանությունը TENLo ռոք խմբի նոր տեսահոլովակում

17:05   26 դեկտեմբերի, 2017

Հարվի Վայնշթեյնի անվան շուրջ ծագած սկանդալը հասել է իր գագաթնակետին, եթե նրան սկսել են արդեն երգերում հիշատակել։  TENLo ռոք խումբն իր TENLo ալիքով ներկայացրել է Kill All the Things  երգի նոր տեսահոլովակը, որի ամբողջ իմաստը սեքսն է, թմրադեղերն ու Վայնշթեյնը։

Սկանդալային պրոդյուսերին, որին այս պահին 70 կին է մեղադրում բռնաբարության մեջ, մարմնավորել է դերասան Դասթին Դայմոնդը։

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը չի կարողացել ապացույցներ հավաքել, որոնք կհաստատեին մեղադրանքները, հետևաբար չի կարողացել նաև գործ հարուցել Վայնշթեյնի դեմ։  

Պարզվում է, որ ոստիկանները լուրջ խնդրի են բախվել՝ դեպքերի մեծ մասը բավականին վաղուց է տեղի ունեցել ու դրանք գրեթե անհնար է ապացուցել՝ ապացույցներ չկան, իսկ միայն հայտարարությունների հիման վրա դատախազությունը չի կարող մեղադրանք առաջադրել։ Այս պահին չկա որևէ ապացույց, որ Հարվին որևէ մեկին բռնաբարել է։



© NEWS.am STYLE