Ռիհաննայի զարմիկին սպանել են քրեական պարզաբանումների ժամանակ

11:31   27 դեկտեմբերի, 2017

Ռիհաննայի զարմիկին՝ Էլեյնին սպանել են քրեական պարզաբանումների ժամանակ։ Այս մասին հայտնել է երգչուհին իր Instagram-ում։

«Թող խաղաղությամբ հանգչի քո հոգին, զարմիկ․․․ չեմ կարողանում հավատալ, որ ընդամենը մեկ օր առաջ գրկել էի քեզ։ Չէի կարծում, թե դա վերջին անգամ էր։ Ես զգում էի քո ջերմությունը։ Միշտ կսիրեմ քեզ»,- գրել է Ռիհաննան հրապարակած լուսանկարների տակ՝ հավելելով «կանգնեցրեք բռնությունը» հեշթեգը։

Ռիհաննան չի հայտնել մանրամասները, սակայն Nation News-ը գրում է, որ 21-ամյա Էլեյնը առավոտվա ժամը 7-ին զբոսնում էր Բրիջթաունում, երբ նրան է մոտեցել մի անծանոթ տղամարդ ու մի քանի անգամ կրակել նրա վրա։ Կրակողը կարողացել է փախուստի դիմել, նրա ինքնությունը հաստատված չէ։

Ոստիկանությունը որոնում է հանցագործին։ Նախնական տվյալներով, խոսքը քրեական պարզաբանումների մասին է, բայց ինչ պարզաբանումների մեջ է ներառված եղել Ռիրիի եղբայրը՝ դեռ չեն հայտնում։



© NEWS.am STYLE