«Դոմ 2»-ի աստղ Իոսիֆ Օհանեսյանը չի կարողացել սեքսով զբաղվել գեղեցկության մրցույթի մասնակցի հետ

13:09   27 դեկտեմբերի, 2017

«Դոմ 2»-ի հեռուստանախագծի աստղ Իոսիֆ Օհանեսյանը, որը վերջերս բաժանվել է իր արդեն նախկին ընկերուհուց՝ Ալեքսանդրա Չերնոյից, չի կարողացել սեքսով զբաղվել իր նոր ընկերուհու, 23-ամյա գեղեցկուհի Դարիա Լիմարի հետ։

Dni24.com-ն գրում է, որ զույգը պետք է ժամանակ անցկացներ Սեյշելյան կղզիներում։

Իոսիֆ Օհանեսյանը չի կարողացել սեքսով զբաղվել աղջկա հետ նույնիսկ տեսախցիկների տեսադաշտից դուրս, ու հիմա նրանց սիրային հարաբերությունները մեծ հարցականի տակ են։

Իոսիֆին ու Դարյային  թույլ են տվել, որ հյուրանոց գնան, որպեսզի այնտեղ երիտասարդները միասին ժամանակ անցկացնեն, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվել։ Ինտիմ չի եղել, քանի որ Օհանեսյանը անընդհատ մտածում էր իր նախկին ընկերուհու՝ Ալեքսանդրա Չերնոյի մասին։

Բացի դրանից, երիտասարդ հայը նշել է, որ Դարյան չի ուզում երկարատեւ հարաբերություններ ու զուտ «կախարդանքը» աղջկան միանգամայն բավական է, իսկ Իոսիֆին դա չի գոհացնում։

Այս պահին Դարյան ու Իոսիֆն արդեն միասին ժամանակ չեն անցկացնում Սեյշելյան կղզիներում։ Տղան այլ թեկնածու է փնտրում իր ընկերուհու դերի համար, իսկ Դարյան մտադիր է մեկ ուրիշին գայթակղել ։  Իոսիֆը, ինչպես հայտնի է, մինչ այդ ասում էր, որ արդեն մտածում է ընտանիք կազմելու մասին, պարզապես չի կարողանում համապատասխան կին գտնել ։

 



© NEWS.am STYLE