Ամերիկաբնակ աստղային դիզայներ Մարիաննա Հարությունյանի նոր՝ ինքնատիպ զարդերը (ֆոտո)

16:25   27 դեկտեմբերի, 2017

Ամերիկայում հայտնի հայ դիզայներ Մարիաննա Հարությունյանը շարունակում է ստեղծել կրեատիվ զարդեր՝ զարմացնելով ոչ միայն իր հետեւորդներին, այլեւ համաշխարհային աստղերին, որոնք ակտիվորեն համագործակցում են Մարիաննայի հետ: Նրա հայտնի հաճախորդների շարքում են՝ Մադոննան, Բեյոնսեն, Լեդի Գագան, Գվեն Ստեֆանին եւ այլք:

Հայ դիզայների յուրահատկությունը նրանում է, որ նրա ստեղծած զարդերը ոչ միայն թանկարժեք են, այլեւ ունեն հետաքրքիր եւ անսովոր կառուցվածք, ինչի շնորհիվ էլ անտարբեր չեն թողնում ոչ մի դիտորդի:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մարիաննայի՝ վերջին շրջանում ստեղծած ինքնատիպ զարդերից մի քանիսը:

Լուսանկարները՝ Մարիաննա Հարությունյանի Instagram-ից



© NEWS.am STYLE