Հայտնի է դարձել, թե որ արտիստներն են մրցելու «Դեպի Եվրատեսիլ» նախագծում

12:36   27 դեկտեմբերի, 2017

Հայ հեռուստադիտողը «Եվրատեսիլ 2018»-ի հայաստանյան մասնակցին հնարաորություն կունենա ընտրելու գալիք տարում՝ փետրարի 3-ից: Այս մասին տեղեկանում ենք «Դեպի Եվրատեսիլի» ֆեյսբուքյան էջից, որտեղ նաեւ հրապարակած է այն բոլոր արտիստների անունները, որոնք այս տարի կմրցեն՝ Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու համար:

Այսպիսով «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն հետևյալ մասնակիցները՝ Ռոբերտ Քոլոյան, Սեւակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Տյոմ, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գեւորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» եւ «Գաթա բենդ»։

Հիշեցնենք, որ այս տարի ընտրելու են ոչ թե արտիստին, այլ նրա ներկայացրած երգը:



© NEWS.am STYLE