51-ամյա Սինդի Քրոուֆորդը Madame Figaro –ի համար ֆոտոշարքում

12:06   28 դեկտեմբերի, 2017

Այս կնոջ գեղեցկությունն ու հմայքը հավերժ են։ Վստահ ենք, որ նրա դուստրը՝ 16-ամյա Քայա Գերբերը, որն անցած տարի արդեն դարձել է նորաձևության պոդիումների աստղը, կնվաճի Օլիմպոսը իր մոր նման։

Խոսքը Սինդի Քրոուֆորդի մասին է, որը 50 տարեկանում հիասքանչ տեսք ունի, ինչի մասին է վկայում նրա նոր ֆոտոշարքը Madame Figaro–ի համար։ Սինդին զարդարել է ամսագրի շապիկն ու էջերը։

Սինդին հենց ինքն է իր Instagram-ում մի քանի լուսանկար հրապարակել։

«Ֆոտոշարք Madame Figaro –ի նոր համարի համար»,- մակագրել է լուսանկարը Սինդին։ 

Լուսանկարների հեղինակը բրիտանացի Դեյմոն Բեյքերն է (որն իր միկրոբլոգում հրապարակել է մոդելի մի քանի լուսանկարները), իսկ ոճաբանը՝ Ժուլի Ժիլեն։



© NEWS.am STYLE