Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը՝ Բեւերլի Հիլզում գնումներ կատարելիս

13:31   28 դեկտեմբերի, 2017

Ջենիֆերի Լոպեսին ու Ալեքս Ռոդրիգեսին տեսել են Բեւերլի Հիլզում գնումներ կատարելիս։

Զույգը ջերմ ընտանեկան մթնոլորտում է անցկացրել Սուրբ ծնունդը։ Չնայած լուրեր էին պտտվում այն մասին, որ Ալեքսն ու Լոպեսը նշանվելու են Սուրբ ծնունդին, սակայն դա տեղի չի ունեցել։

Իսկ մեկ օր անց նրանք միասին գնումներ էին անում Բեւերլի Հիլզում։

Պապարացիները սիրահարներին բռնացրել են Tom Ford բուտիկում։ 48-ամյա երգչուհին անընդհատ ինչ-որ բան էր փորձում, ընտրում, սակայն այդպես էլ չի կողմնորոշվում ու ոչինչ չի գնում։

Մինչ Ջեյ Լոն հագուստ էր ընտրում բուտիկում, պապարացիներից բացի նրան նկատել են նաեւ երկրպագուները, որոնք բաց չեն թողել նրա հետ լուսանկարվելու իրենց հնարավորությունը։ Լուսանկարչի դերը ստանձնել էր երգչուհու սիրեցյալը։

Աղբյուրը՝Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE