Քիմ Քարդաշյանը՝ Ջենիֆեր Լոպեսի երեկույթին

12:32   28 դեկտեմբերի, 2017

Եւ այսպես, մենք արդեն պարզել ենք, թե ինչպես էր Սուրբ ծնունդը դիմավորել Քիմ Քարդաշյանը, առավել ևս, որ Dior-ի վինտաժային զգեստը, որը Քիմը հագել էր ավանդական ընտանեկան սուրբծննդյան երեկույթին, դարձել է վաճառքի հիթ։

Իսկ երեկ իր տանը երեկույթ էր կազմակերպել Ջենիֆեր Լոպեսը, ավելի ճիշտ ոչ թե երեկույթ, այլ գլամուրային ընթրիք, որին ներկ էր գտնվել Քիմ Քարդաշյանը իր քրոջ՝ Քորթնիի ու մոր՝ Քրիսի հետ։

Լոպեսը տակո- փարթի է կազմակերպել, հյուրերի համար պատրաստելով մեքսիկական ընթրիք։

Դե բնականաբար, երբ մեկ տարածքում գտնվում են այնպիսի գլամուրային աստղեր, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանն ու Ջեյ Լոն,  բնականաբար հնարավոր չէ խուսափել սելֆիներից ու  դրանք միկրոբլոգում հրապարակելուց։

Դե ո՞ւմ զգեստն է ավելի գեղեցիկ։



© NEWS.am STYLE