Դերասանուհի Լինդսի Լոհանը ԱՄՆ հարկային ծառայությանը 100 հազար դոլար է պարտք

13:06   28 դեկտեմբերի, 2017

Դերասանուհի Լինդսի Լոհանը ԱՄՆ հարկային ծառայությանը 100 հազար դոլար է պարտք, գրում է The Blast-ը։

Լինդսին չի վճարել 2010,2014, 2015 թթ․ հարկերը ու մեկնել է ՄԱԷ։

Ընդ որում այս ամբողջ ընթացքում աստղն անգործ չի եղել, նկարահանվել է ֆիլմերում ու սերիալներում։ Դերասանուհին ասում է, որ չգիտեր պարտքերի մասին, ու ամեն ինչի համար իր մենեջերին է մեղադրում, որին նա վարձել էր Լոս Անջելեսում իր բիզնեսը վարելու համար։

ԱՄՆ-ում Լինդսիին տուգանելու են հարկերը չվճարելու համար, բայց գործը դեռ չի հասել դատարանին, Լոհանը հանգիստ վայելում է իր կյանքը Դուբայի առանձնատանը։

«Այստեղ դուք կարող եք հանգիստ ապրել, առանց մտահոգվելու, որ պապարացիները կգտնեն Ձեզ։ Այստեղ դուք անձնական կյանք ունեք։ Ես ինձ այստեղ լավ եմ զգում»,- ասել է իր տեղափոխության մասին դերասանուհին։

Աղբյուրները նաև հավելում են, որ ՄԱԷ-ում Լինդսին իրեն իսկական աստղ է զգում՝ նա այնտեղ շատ սիրված ու հայտնի է։ Բացի դրանից, նա արտասահմանում մտադիր է ակտիվ բիզնեսով զբաղվել, բայց դեռ հայտնի չէ, թե հատկապես ինչ բիզնեսով։



© NEWS.am STYLE