Disney-ը 2017-ի ամենաեկամտաբեր ստուդիան է ճանաչվել

14:17   28 դեկտեմբերի, 2017

Disney ընկերությունը ճանաչվել է 2017-ի ամենաեկամտաբեր ստուդիան՝ ըստ Variety-ի ։ Ի դեպ, ընկերությունն անցած տարի նույնպես համարվել է ամենաեկամտաբեր ստուդիան։ Ընկերության ֆիլմերը համաշխարհային վարձույթում հավաքել էին 2․27 մլրդ դոլար։

Նման հաջողություն առաջին հերթին ապահովել են «Աստղային պատերազմներ․ վերջին ջեդաի», «Տոր․ Ռագներեկ», «Պիրատյան ծովահենները-5» ու «Գեղեցկուհին եւ հրեշը» ֆիլմերը։

comScore –ի գնահատականով՝ դեկտեմբերի 25-ի դրությամբ Disney-ի շուկայական մասնաբաժինը կազմում էր 21․3 տոկոս։

Երկրորդ տեղը զբաղեցնում է Warner Bros-ը (18․9 տոկոս ու 2․02 մլրդ դոլար)։ Կանխատեսվում է, որ առաջին ու երկրորդ տեղերի միջեւ տարբերությունը տարեվերջյան օրերին կաճի, քանի որ «Աստղային պատերազմների» վարձույթը դեռ չի ավարտվել։

Առաջատարների եռյակն ամփոփում է Universal –ը, որի ակտիվը կազմում է 14 տոկոս ու 1․49 մլրդ դոլար։



© NEWS.am STYLE