«Դոմ-2»-ի մասնակիցը հրապարակել է նախագծի աստղի մերկ տեսագրությունը՝Չոբանյանի հետ դավաճանության պատճառով

15:04   28 դեկտեմբերի, 2017

Եթե ընթերցողերից որևէ մեկը դիտում է «Դոմ-2» նախագիծը, ապա ապոկալիպսիսը նրան արդեն հաստատ չի վախեցնի։ Եվ այսպես, հերթական սկանդալն է բորբոքվել հերթական ինտիմ տեսագրության շուրջ, բայց այս անգամ նախագծի մասնակից Ալեքսանդրա Շևայի մասնակցությամբ ինտիմ տեսահոլովակն իր միկրոբլոգում հրապարակել է հեռուստանախագծի նախկին մասնակից Դենիս Կովալյովը։

Արայ Չոբանյան

Այսպիսով, նա որոշել է վրեժխնդիր լինել նախկին սիրեցյալին այն բանի համար, որ նա նախագծից չի հեռացել իր հետ միասին ու հիմա սիրային հարաբերությունների մեջ է Արայ Չոբանյանի հետ։ Երիտասարդը համացանցում հրապարակել է տեսահոլովակ, որի գլխավոր դերակատարը Սաշան է։ Աղջիկն այնտեղ լոգարանում նստած է միայն անդրավարտիքով ու հեռախոսը ձեռքին։ Նա խնդրում է երիտասարդին չտեսագրել իրեն ու ջնջել տեսագրությունը։

A post shared by Денис Ковалёв (@denikovale) on

Սակայն Դենիսը, որը վիրավորված է Սաշայից, այլ կերպ է վարվում։

«Շարքը կոչվում է «Երբ քո նախկինը «Դոմ-2»-ի աստղ է»։ Կարոտում եմ։ Սիրում եմ։ Գիշերները այս տեսագրություն եմ դիտում։ Ճիշտ հասկացիր՝ «պապոչկային հայփ է պետք»։ Քեզ լավ երազներ եմ մաղթում»,- մակագրել է իր հրապարակումը Կովալյովը։

 



© NEWS.am STYLE