Victoria’s Secret –ի թոփ մոդել Էլզա Հոսքը Love advent էրոտիկ օրացույցում

16:05   28 դեկտեմբերի, 2017

Թույլ նյարդեր ունեցողներն ավելի լավ է չդիտեն այս տեսահոլովակը։ Love ամսագիրը հրապարակել է մոդելների մասնակցությամբ հերթական տեսահոլովակն  իր ավանդական էրոտիկ տեսաօրացույցի շրջանակում, որն արդեն մեկ ամիս է տևում։ Պարբերականը ներկայացնում է օրական մեկ տեսահոլովակ՝ որևէ մոդելի մասնակցությամբ։

Ահա և եկել է 29-ամյա գեղեցկուհու՝ Victoria’s Secret –ի հրեշտակ Էլզա Հոսքի հերթը։

Ամսագրի համար իր էրոտիկ ֆիզկուլտուրան  Էլզան այսպես է մեկնաբանել․

«Love ամսագիրն ամենասեքսուալ, հիմար ու զվարճալի բանն է աշխարհում։ Այստեղ ամեն ինչ կրակի է նման»,-գրել է Էլզան։



© NEWS.am STYLE