Ի՞նչ է պատահել․ Քիմ Քարդաշյանն իր Instagram-ից ջնջել է սուրբծննդյան բոլոր լուսանկարները

22:02   28 դեկտեմբերի, 2017

Այ քեզ նորություն․ Քիմ Քարդաշյանը դեկտեմբերին ամեն աստծու օր իր Instagram-ում հրապարակում էր իր ընտանեկան բացիկների լուսանկարները։ Ի դեպ, դրանք շատ հաջող էին՝ թե իրենց մտահղացումով, թե իրականում։

Բայց 37-ամյա հայուհու Instagram-ի բաժանորդների համար իսկական գլուխկոտրուկ է դարձել այն հարցը,  թե ինչու է Քիմն իր հաշվից ջնջել բոլոր սուրբծննդյան լուսանկարները։

Ինչն է պատճառ դարձել նման արմատական որոշման համար՝ դեռ պարզ չէ։ Առավել ևս , որ Քիմի քույրը՝ Քորթնին, ու մայրը՝ Քրիս Ջեները իրենց էջերում չեն ջնջել այդ նույն լուսանկարները։

Դե ինչ, մնում է միայն կռահել, թե ինչ է տեղի ունեցել Քարդաշյան-Ջեներ գերդաստանում, չնայած վստահ ենք, որ հեռուստաաստղ ինքը մոտ ապագայում ամեն ինչ կբացատրի ։



© NEWS.am STYLE