Ինչպես է Գարիկ Մարտիրոսյանը երգել, չիմանալով այդ երգի բառերը

13:05   29 դեկտեմբերի, 2017

Գարիկ Մարտիրոսյանն ուրախացրել է իր Instagram-ում հրապարակված հերթական տեսագրություններով։ Հայ շոումենը հրապարակել է երկու տեսագրություն՝ ամանորյա Comedy Club –ի նկարահանումներից։

Առաջին տեսագրությունում Գարիկ Մարտիրոսյանն ու Գարիկ Խարլամովը ցույց են տվել, թե ինչպես են պատրաստվում ելույթին։

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on

Իսկ ահա երկրորդում, ըստ երևույթին արդեն նկարահանումներից հետո, երբ Comedy-ի կազմը նշում էր հաջող նկարահանումները, Գարիկը երգել է ռեզիդենտների հետ։

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on

«Երբ չգիտես բառերը, բայց գիտես մոտավոր մոտիվն ու մոտավոր ակորդները։ Ու նաև հարբած ագռավի նման ես երգում»,- մակագրել է տեսահոլովակը Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Գարիկ Մարտիրոսյանը «նվաստացրել էր» Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը՝ «Պրոժեկտորպերիսհիլթոն» հաղորդման ժամանակ։



© NEWS.am STYLE