Մեգան Մարքլը պետք է նկարահանվեր նոր «Բոնդ»-ում, բայց արքայազն Հարրիի հետ նշանադրությունը փոխել է ամեն ինչ

12:04   29 դեկտեմբերի, 2017

Մեգան Մարքլը պետք է նկարահանվի հաջորդ «Ջեյմս Բոնդում»՝ Դենիել Քրեյգի հետ միասին։ 36-ամյա Մեգանը եղել է գլխավոր դերի համար ընտրված հինգ դերասանուհիներից մեկը։

Բայց փորձերը չեն կայացել, քանի որ Մեգանը «մտել է թագավորական ընտանիք» ու հիմա անհասանելի է ամերիկյան, ինչպես նաև համաշխարհային կինոինդուստրիայի համար։

Լուրեր են պտվվում, որ շուտով Մեգանը կհայտնի այն մասին, որ այլևս չի նկարահանվելու կինոյում, մինչդեռ The Sun պարբերականի աղբյուրը հայտնել է հետևյալը։

«Մեգանը հոյակապ համապատասխանում է Բոնդի ընկերուհու համար։ Նա լավ դերասանուհի է, սեքսուալ ու գլամուրային։ Պրոդյուսերները մտադիր էին հենց նրան ընտրել։ Նրանք ուզում էին այդ դերի համար ընտրել ԱՄՆ կամ Կանադայի ծագող աստղի։ Սակայն արքայազն Հարրիի հետ սիրային հարաբերությունների պատճառով այդ դերը հիմա մեկ այլ ծագող աստղի բաժին կհասնի»,- նշում է  մոտ կանգնած աղբյուրը։

Նաև մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Մեգանը այսուհետ զբաղվելու է բարեգործությամբ։



© NEWS.am STYLE