Էլեն Դեջեներեսը Լոս Անջելեսում իր բնակարանի վաճառքից մեկ միլիոն դոլար է կորցրել

14:13   29 դեկտեմբերի, 2017

Էլեն Դեջերենեսը Լոս Անջելեսում իր բնակարանի վաճառքից մեկ միլիոն դոլար է կորցրել, հայտնում է TMZ-ը։ 58-ամյա հայտնի հաղորդավարուհին իր բնակարանը վաճառել է 5․85 մլն դոլարով։

Մի քանի տարի առաջ Էլենն այդ շենքում մի ամբողջ հարկ էր գնել 13 մլն դոլարով։

Որոշ ժամանակ անց Էլենը վաճառել է այդ հարկի մի մասը 6 մլն դոլարով, իսկ երկրորդ մասը, որտեղ նրա բնակարանն էր գտնվում, հաղորդավարուհին վաճառքի էր դրել 7 մլն դոլարով, բայց գնորդ այդպես էլ չէր հայտնվել, մինչև նա ստիպված է եղել իջեցնել գինը։

Ի վերջո Էլենին հաջողվել է վաճառել բնակարանը, բայց նա այդ գործարքի հետևանքով մեկ միլիոն դոլար է կորցրել։

Ի դեպ, օրերս Էլենը Սանտա Բարբարայում նոր տուն է ձեռք բերել յոթ միլիոն դոլարով։ Էլենը դարձել է մեկ այլ հայտնի հաղորդավարուհու՝ Օփրա Ուինփրիի հարևանուհին։ Դեպի օվկիանոս տեսարանով առանձնատունը բաղկացած է երկու տներից, որոնք իսպանական ոճով են կառուցված (դրանցից մեկը 1845-ին է կառուցվել, մյուսը՝ 2016-ին)։



© NEWS.am STYLE