Քայլի Ջեները երեխա՞ է ունեցել

16:10   29 դեկտեմբերի, 2017

Քարդաշյանների գերդաստանում, ինչպես հայտնի է, համալրում է ակնկալվում՝ փոխնակ մայրը պետք է լույս աշխարհ բերի Քիմի ու Քանյեի դստերը, Քլոե Քարդաշյանը հղի է բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնից,   Քայլի Ջեները նույնպես հղի է ու պետք է լույս աշխարհ բերի իր դստերը հունվարին։

Սակայն Քարդաշյան-Ջեներ գերդաստանի Instagram-ի բաժանորդներն ու ֆանատները սկսել են վստահեցնել, որ Քայլի Ջեները արդեն ծննդաբերել է, նշելով նաև այն փաստը, որ սուրբծննդյան ընտանեկան բացիկի լուսանկարի վրա Քայլին չկար։

Շատ ֆանատներ վստահ են, ոմանք նույնիսկ գումարով գրազ են եկել, որ Քայլին արդեն ծննդաբերել է, ըդն որում հենց Սուրբ ծնունդին։

Ի դեպ, շատ տարօրինակ դետալ է, բայց Քիմը երեկ իր միկրոբլոգից ջնջել է բոլոր ընտանեկան սուրբծննդյան լուսանկարները, որոնք հրապարակում էր ամեն օր դեկտեմբերի սկզբից մինչև Սուրբ ծնունդը։ Իր արարքը 37-ամյա հայուհին ոչ մի կերպ չի բացատրել։     



© NEWS.am STYLE