Հանցագործները թալանել են հայտնի ամերիկացի դերասանուհու տունը՝ գողանալով միլիոն դոլարի ոսկերչական իրեր

18:29   29 դեկտեմբերի, 2017

Հանցագործները թալանել են ամերիկացի հայտնի դերասանուհի Քայլ Ռիչարդսի («Շտապ  օգնություն», «Փոքրիկ տնակը տափաստանում», 2010-ից սկսած նկարահանվում է «Բեւերլի Հիլզի իսկական տնային տնտեսուհիները» ռեալիթի շոուում) տունը, որը Էնսինոյում է գտնվում, իրենց հետ տանելով մեկ միլիոն դոլար արժողության ոսկերչական իրեր։

Քայլն ու նրա ամուսինը՝ Մաուրիսիո Ումանսկին այդ ժամանակ տանը չեն եղել, հայտնում է TMZ—ը։ Ոստիկանությունը կասկածում է, որ կողոպուտը կազմակերպել էին մոտ կանգնած աղբյուրները։ Տարօրինակ զուգադիպությամբ՝ ազդանշանային համակարգն այդ ժամանակ միացված չի եղել։

Հանցագործները գիշերվա ժամը մեկին կոտրել էին պատուհանը ու մտել տուն, մինչ դերասանուհին իր ընտանիքի հետ Ասպենում էր հանգստանում։

Տարօրինակ է նաև այն, որ այդ առանձնատանը այս պահին վերանորոգման աշխատանքներ են ընթանում ու հասկանալի չէ, թե ինչու էին ամուսինները այնտեղ պահում իրենց զարդերը։ 



© NEWS.am STYLE