Կբեմադրվի Էմի Ուայնհաուզի կյանքը

18:56   25 հոկտեմբերի, 2012

Դանիայի Թագավորական թատրոնը կբեմադրի 2011 թվականին 27 տարեկանում մահացած հանրահայտ երգչուհի Էմի Ուայնհաուզի կյանքը։ Ներկայացումը, որ կունենա «Էմի» անունը, հանդիսատեսին կներկայացնի երգչուհու ստեղծագործական կարիերան, հասարակական քննադատության հետ կապված ապրումները, կպատմի թմրադեղերի եւ խմիչքի հանդեպ ունեցած նրա հակման մասին։

Շոուի պրեմիերան նախատեսվում է 2013 թվականի հունվարին, հաղորդում է The Daily Telegraph-ը։
Հիշեցնենք, որ իր կարճատեւ կարիերայի ընթացքում Ուայնհաուսը հասցրել է ստանալ 5 Գրեմի մրցանակ «Back to Black» ձայնասկավառակի համար։

2011-ին Էմի Ուայնհաուսին մահացած գտան Լոնդոնի իր տանը։ Հերձումը ցույց էր տվել, որ մահվան պատճառը ալկոհոլային թունավորումն էր։



© NEWS.am STYLE